
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Հիշեցնենք, երեկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-27-ը կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, սակայն եռակողմ հանդիպում չի նախատեսվում: