Նշվել են մասնագիտություններ, որոնցում 2023 թվականին սպացվում է աշխատավարձի բարձրացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատավարձի բարձրացում հնարավոր է այն ոլորտներում, որոնք կադրերի սուր պակաս ունեն, Պրայմ գործակալությանը ասել է CROS HR տնօրեն Դմիտրի Դուդարևը։

Աշխատավարձերի մրցավազքը, ինչպես նշել է մասնագետը, կշարունակվի ՏՏ և շինարարության, ինչպես նաև տրանսպորտի և կառավարման ոլորտներում։

Դուդարևի խոսքով, կադրերի առանձնահատուկ պակաս կնկատվի այն ոլորտներում, որտեղ աշխատողներ են անհրաժեշտ՝ ինժեներներ, տեխնիկական և բժշկական մասնագիտությունների ներկայացուցիչներ, սոցիալական աշխատողներ, արտադրական և գյուղատնտեսական արդյունաբերության աշխատակիցներ։

Բացի դրանից, փորձագետը հիշեցրել է, որ այս պահին Ռուսաստանը վերակողմնորոշվում է դեպի Արևելք։ Ուստի չինարենի և արաբերենի իմացությամբ մասնագետները հաջորդ տարի մեծ պահանջարկ կունենան։




Լրահոս