ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդում քննարկում են Երեւանում ազգային դրամի զբոսայգի կառուցելու գաղափարը: ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով այդ մտադրությանը, խիստ զարմացավ. «Ազգային դրամի զբոսայգի՞: Իսկ ազգային արժանապատվության զբոսայգի կառուցելու մտադրություն ե՞րբ է ծագելու նրանց նյութապաշտ էության մեջ: Չնայած ավազակապետության խորհրդանիշը հենց դրամն է, դրամին նրանք պետք է երկրպագեն, եկեղեցի կառուցեն ու ամեն օր` օրը 24 ժամ, պատարագ մատուցեն դրամի արժեւորման պատվին, իրենց առաջնեկների անունները փոխեն ու Դրամ դնեն, առաջին բաժակով` քեֆի, հարսանիքների սեղանների շուրջ խմեն դրամի կենացը, թե ինչ էին իրենք մինչեւ դրամը: Ընդամենը սագագող»:
ԴՐԱՄԻ ԿՈՒՌՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ