
Ռուսաստանը պայմանավորվել է Ադրբեջանի հետ ներքին սպառման գազի մատակարարումների ավելացման շուրջ։ Այդ մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա՝ ավելացնել մեր մատակարարումները, քանի որ նրանք դեռ գազի դեֆիցիտ ունեն», – ասել է Նովակը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանում գազի արդյունահանման ավելացումից հետո հնարավոր կլինի նոր սվոպ պայմանագրերի քննարկում։