Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 9:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածը, նոր բաժանորդի միացման պատճառով կդադարեցվի Ստեփանակերտի որոշ ի հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը։
Այս մասին իրազեկում են «Արցախգազ» ՓԲ ընկերությունից՝ մանրամասնելով, որ նշված ժամանակահատվածում գազամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցեներում՝ Տիգրան Մեծ սեփական տներ, Թումանյան 98,2,7,17 և ս/տ, Թամանյան, Թորգոմի, Չարենց, Ս. Դավիթ 20-50 զույգ, Տերյան, Աբրահամյան, «Սոսե» մանկապարտեզ, «Կարավայ» ՍՊԸ:
Ընկերությունը հայցում է ներողամտություն՝ պատճառված անհանգստության համար: