![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/321750221_700393381634248_3158413809624810224_n-1536x903-1.jpg)
Այսօր ԱՀ առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը նախարարության պատասխանատուների հետ այցելել է ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում ՓԲԸ, նույն բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունք և ԱՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ։
Գործադիր տնօրենների ուղեկցությամբ նախարարը շրջել է բուժհիմնարկներով և ծանոթացել շենքային պայմաններին։ Այցերի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ նաև բուժանձնակազմների հետ և քննարկվել դեղորայքային ապահովվածության, կադրային քաղաքականության, մասնագետների վերապատրաստման, սարքավորումների հագեցվածության և մի շարք այլ առանցքային հարցեր։
Բուժանձնակազմների կողմից բարձրացված հարցերի և առաջարկների վերաբերյալ նախարար Սամվել Ավետիսյանը տվել է համապատասխան պարզաբանումներ և հանձնարարել գործադիր տնօրեններին ներկայացնել բուժհիմնարկների գործառույթների արդյունավետության վերաբերյալ տեղեկատվություններ և առաջարկություններ։