Թաղեցիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.55-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Հաղթանակ թաղամասի 37-ամյա մի բնակիչ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 03.00-ի սահմաններում Սեբաստիայի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել էր 29-ամյա թաղեցին:

Բացատրական աշխատանքի արդյունքում 29-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս