
2022 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1976թ. ծնված Ա.Խ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, դատապարտյալը վերադարձվել է «Նուբարաշեն»
քրեակատարողական հիմնարկ:
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին՝ Ժամը 01:10-ի սահմաններում, Ա.Խ.-ի ինքնազգացողությունը դարձյալ կտրուկ վատացել է, կանչվել է շտապօգնություն, որը ժամը 01:25-ի սահմաններում արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը: