
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում եռակողմ զրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Մենք ձեզ հետ դեռ երեկ ենք սկսել զրույցը, և հաջողվել է երեքով խոսել։
Հարավային Կովկասում կայունություն մտցնելը և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ, մնում է գլխավոր հարցը։ Ինչպես և պայմանավորվել էինք, այս բոլոր մանրամասները կքննարկենք», – ասել Է Պուտինը Հայաստանի վարչապետի հետ երկկողմ հանդիպմանը: