Լուսանկարը՝ համացանցից
Արցախի «Ասպարեզ» պարային ստուդիայի սաները, որոնք Վրաստանի պարային մրցույթից հաղթանակով են վերադարձել, չեն կարողանում տուն վերադառնալ, քանի որ ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։ Խմբում 7 անչափահաս կա. Արցախի իշխանությունների օգնությամբ բոլորը տեղավորվել են Գորիսում։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Որո՞նք են գործատուի կողմից կիրառվող խրախուսանքները:
Նաիրա Իգիթյան (60 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար գործատուն կարող է խրախուսել աշխատողներին: Աշխատողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները՝
– շնորհակալության հայտարարում,
– միանվագ դրամական պարգեւատրում,
– հուշանվերով պարգեւատրում,
– լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում,
– կարգապահական տույժի հանում:
Կոլեկտիվ պայմանագրով կամ ներքին իրավական ակտերով, այդ թվում՝ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերով, կարող են սահմանվել խրախուսանքի այլ տեսակներ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով աշխատողները կարող են ներկայացվել պետական պարգեւների:
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՐՑ. Որո՞նք են մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունները:
Հասմիկ Համբարձումյան (27 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր եւ ընտանեկան կյանքն անօրինական միջամտությունից, իր պատիվը եւ բարի համբավը՝ ոտնձգությունից պաշտպանելու իրավունք: Դատավարական գործողություններ կատարելիս առանց անհրաժեշտության չպետք է հավաքվեն, պահվեն, օգտագործվեն եւ տարածվեն անձի մասնավոր կամ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ, ինչպես նաեւ մասնավոր բնույթի այլ տվյալներ: Դատարանի, ինչպես նաեւ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով քննչական եւ դատական գործողությունների մասնակիցները պարտավոր են չհրապարակել նշված տեղեկությունները, որի համար նրանցից վերցվում է ստորագրություն:
Մասնավոր կամ ընտանեկան կյանքի ինտիմ կողմերին վերաբերող ապացույցները քրեական դատավարությանը մասնակցող այն անձանց պահանջով, որոնց սպառնում է մասնավոր կամ ընտանեկան գաղտնիքի հրապարակումը, հետազոտվում են դռնփակ դատական նիստում:
ՀՀ քննչական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնավոր կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության խախտումն առաջ է բերում օրենքով սահմանված պատասխանատվություն, իսկ դրա հետեւանքով անձին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով: