Լիտվացի մի խումբ պատգամավորներ առաջարկել են Հայ առաքելական եկեղեցին ճանաչել որպես ավանդական կրոնական համայնք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիտվայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ առաջարկել են պետության կողմից ճանաչված ավանդական կրոնական ինը կազմակերպությունների ներկայիս ցանկին ավելացնել Հայ առաքելական եկեղեցին, որն, ըստ նրանց, Լիտվայի հնագույն կրոնական համայնքներից է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիտվական Delfi պարբերականին:

«Լիտվայում Հայ առաքելական եկեղեցու հետևորդների պատմությունը սկսվում է 14-րդ դարի երկրորդ կեսից, ինչը նշանակում է, որ նրանք Լիտվայում ավելի երկար են ապրում և դավանում իրենց կրոնը, քան ավանդական ճանաչված որոշ կրոնական համայնքների և ասոցիացիաների անդամները», – բացատրական գրության մեջ նշում են օրենքի փոփոխության հեղինակները։

Նրանք նշում են, որ Լիտվան տարիներ շարունակ ունեցել է կայուն հայկական սփյուռք։ Անցյալ տարվա համապետական մարդահամարը ցույց է տվել, որ Լիտվայում ապրում է 1125 հայ: Պետության կողմից ճանաչված ինը կրոնական համայնքներն ու ասոցիացիաները հետևյալն են՝ հռոմեական կաթոլիկ, հունական կաթոլիկ, ավետարանական-լյութերական, ավետարանական բարեփոխված, ռուս ուղղափառ, հին հավատացյալ, հուդայական, սուննի մուսուլմանական և կարաիմական:




Լրահոս