Դեկտեմբերի 22-ին Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ոստիկանները, զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով, Երևանի Արշակունյաց պողոտայի բակերից մեկում ձերբակալեցին յոթ երևանցու:
24-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեցին «Մակարով» տեսակի առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, մեկ փամփշտատուփ` յոթ փամփուշտով: 34-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Գլոկ 19» տեսակի ատրճանակ` լիցքավորված 14 փամփուշտով:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Երիտասարդները և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: