Վանաձորում կանխվել է 180 կգ սիգի ապօրինի տեղափոխումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում դեկտեմբերի 26-ին, վաղ առավոտյան ժամը՝ 07։00-07։30-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի ու Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին կանգնեցրել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնում են ԲԸՏՄ-ից։

Զննման արդյունքում ավտոմեքենայի բեռնախցիկում և սրահում հայտնաբերվել է 300 հատ, ընդհանուր՝ 180կգ «սիգ» տեսակի ձուկ։

Առգրավված ձկներն ամբողջությամբ տրամադրվել է «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին։ Նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։ Հանրապետության ողջ տարածքում խստացված միջոցառումները կշարունակվեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը:




Լրահոս