
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ
ձեռնարկատեր Լիլիա Խաչատրյանի կողմից արտադրվող «Նրբաբլիթ լցոնված տավարի մսով»
արտադրատեսակի թողարկման կասեցումը (ք. Երևան, Անդրանիկի 60):
Լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները
տնտեսավարողը վերացրել է և արտադրատեսակը համապատասխանում է իրավական նորմերով
սահմանված պահանջներին: