
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ աշխատանքներն իրականացվելու են արտակարգ ռեժիմով:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն ս․թ․ դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2023 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 03:00-ին:
Մետրոպոլիտենը մաղթում է բոլորին հաճելի տոնական օրեր և անխափան երթևեկություն: