Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ակցիայի նախաձեռնող Տիգրան Պետրոսյանի և ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի հանդիպումն ավարտվել է: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո Տիգրան Պետրոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ խաղաղապահ զորակազմի ներկայացուցչին է փոխանցել Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու և անձամբ նրան իրենց պահանջները:
Ակցիայի նախաձեռնողի խոսքով՝ մնալու են օդանավակայանի տարածքում մինչև հանդիպեն Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ: «Կոնկրետ Անդրեյ Վոլկովի հետ պիտի հանդիպենք, որպեսզի նա մեր պահանջները փոխանցի վերադասին: Կսպասենք այնքան, մինչև ճանապարհը բացվի, որովհետև սա մեր արդարացի պահանջն է: Պետք է հասկանան, որ այստեղ ժողովուրդ է ապրում, ով ազատություն և կյանքի իրավունք է պահանջում»,- հավելեց ակցիան նախաձեռնողը: