Հայաստանի կանանց շախմատի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը մեկ միավոր է զիջում արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնության առաջատարներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ղազախական Ալմաթի քաղաքում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում կայացել են արագ շախմատի ևս 4 տուրեր:
Էլինա Դանիելյանը 8 հնարավորից ունի 5,5 միավոր և առաջատարներին զիջում է մեկ միավոր: Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանն ունեն 4 միավոր: