Վրաստանը պլանավորում է մի քանի ամսից թողարկել իր առաջին ԱԹՍ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանը Լեհաստանի հետ միասին պլանավորում է մի քանի ամսից թողարկել անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով կառավարության՝ 2022 թ.-ին կատարած աշխատանքի մասին հաշվետվությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Լեհական ընկերության հետ միասին մենք սկսում ենք անօդաչուների արտադրությունը: ԱԹՍ-ների արտադրությունը կսկսվի մի քանի ամսից: Մեր երկիրը կկարողանա մի քանի հազար անօդաչուներ արտադրել», – ասել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի կառավարության ղեկավարը նաև հավելել է, որ հանրապետությունը համագործակցում է իսրայելական Rafael ընկերության հետ՝ հակաօդային պաշտպանության ուժեղացման համար։ Համագործակցությունը ենթադրում է արդեն գործող համակարգերի արդիականացում, ինչպես նաև նորերի ձեռքբերում։ Այս տարվա նոյեմբերին հայտնի Էր դարձել, որ լեհական WB Electronics ընկերությունը և վրացական «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնը ստեղծել են «Դելտա – WB» համատեղ ձեռնարկությունը, որը թողարկելու Է անօդաչու թռչող սարքեր։




Լրահոս