Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17:37-ին, Ստեփանակերտի բնակչից 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Թումանյան փողոցի բազմաբնակարան շենքի տներից մեկում բռնկված հրդեհի մասին։
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը։
Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեփ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։
Հրդեհն արագ մարվել է ձեռքի միջոցներով և չի տարածվել ամբողջ բնակարանում։ Ամբողջությամբ այրվել է խոհանոցի օդորակիչը։
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։