
Էջմիածնի շենքերից մեկում առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով տարհանել են 11 բնակչի
Վազգեն Առաջին փողոցի թիվ 45ա շենքի բնակարաններից մեկում հրդեհի հետևանքով տուժած Բ. Ա.-ին (ծնված 2005 թ․) տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:36-ին, մարվել՝ 07:45-ին: Մասամբ այրվել են հյուրասենյակի (մոտ 55 քմ) գույքը և կենցաղային իրեր։