Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 3 ծանր հիվանդ այսօր Արցախից տեղափոխվել է ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող երեք հիվանդ՝ «Թոքային արյունահոսություն, արտերիովենոզ մալֆորմացիա», «Պլևրայի մետաստատիկ ախտահարում, ձախակողմյան հիդրոթորաքս, թոքի աբսցես» և «Խոլեդոխոլիթիազ․ Լյարդային անբավարարություն» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում են ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։