
«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն տարեվերջյան ծավալուն հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը, որտեղ խոսել է մարզչական կարիերայի, Հայաստանում աշխատելու առաջարկի և մեր երկիր տեղափոխվելու, սպասվող տրանսֆերների, մարզադաշտերում երկրպագուների քիչ թվի, հայկական խոհանոցի ու բազմաթիվ այլ թեմաների մասին:
Մարզիչը նաև նշել է, որ հայկական արմատներ ունի: Նա ասել է, որ մոր ազգանունը Գևորգյան է, և որ ինքը մինչ Հայաստանում աշխատելն այստեղ չի եղել, թեև շատ նկարներ է տեսել, շատ պատմություններ լսել․․․