Ռոնալդուի որդին կխաղա «Ռեալի» պատանիների թիմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրիշտիանու Ռոնալդուի որդին կրկին կխաղա Մադրիդի «Ռեալի» ակադեմիայում։

12-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է Իսպանիա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած շրջանից հետո: Ռոնալդու կրտսերը, ամենայն հավանականությամբ, կխաղա «Ռեալի» Մ14 թիմում:

Հիշեցնենք, որ 37-ամյա Ռոնալդուն նոյեմբերին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելուց հետո ազատ գործակալ է: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը Կատարում կայացած աշխարհի առաջնությունից հետո մի քանի օր առաձին մարզվել էր «Ռեալի» մարզաբազայում:




Լրահոս