«Նևրոզների կլինիկա»-ն կվերակազմակերպվի․ այն կմիանա «Ավան» հոգեկան առողջության կենտրոն»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը  միացման ձեւով կվերակազմակերպվի «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ։ Հարցը ընդգրկված է կառավարության վաղվա նիստում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Նևրոզների կլինիկան» վերապահված է Առողջապահության նախարարությանը, այնուհետև Կլինիկան հանվել է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից։
Կլինիկայի շենքային պայմանների խիստ անմխիթար և շահագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով  այդ շենքն ամրացվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կլինիկայի կողմից բնակչությանը մատուցվող նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման անընդհատությունն ապահովելու կարևորությունից ելնելով, «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնաշենքերից մեկում ձևավորել է նոր նևրոզների բաժանմունք։

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի բնակչության համար հոգեկան առողջության պահպանման ծառայությունների որակի բարձրացմանն ու շենքային պայմանների բարելավմանը։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից։

Ն․Հ․




Լրահոս