Իսպանական «Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն ԱԱ-2022-ում Արգենտինայի հաղթանակից հետո խոսել է Լիոնել Մեսիի մասին։
«Ես շնորհավորել եմ նրան աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ, սակայն նա դեռ չի պատասխանել ինձ։ Չնայած կինս նամակագրության մեջ էր նրա կնոջ հետ։ Ես շատ ուրախ եմ, որ նա նվաճեց այդ գավաթը։
Ինչպես ցանկացած կուլե, ես ուրախ կլինեի, եթե նա վերադառնար: Էլ ավելի ուրախ կլինեի, եթե կարողանայի խաղալ նրա հետ։ Կարդացել եմ, որ նա կերկարաձգի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ։
Մենք նրա հետ չենք շփվել, այդ պատճառով չգիտեմ՝ արդյո՞ք նա դիտարկել է «Բարսելոնա» վերադառնալու տարբերակը։ Բայց, իհարկե, «ՊՍԺ»-ն նա չի սիրի այնպես, ինչպես սիրում էր «Բարսան»։ Սա նրա ակումբն է։ Այն, թե ինչպես նա հեռացավ, դեռ ցավ է պատճառում մեզ: Սակայն որոշումը կախված է նրանից»,- ասել է «Բարսելոնայի» պաշտպանը RAC 1-ին տված հարցազրույցում։