Ընթանում է կառավարության՝ այս տարվա վերջին նիստը։ Այն վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի սկզբում նա խոսեց Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին։ Նա կրկին հիշեցրեց, որ կա 2020 թվականի հայտարարություն եւ Լաչինի միջանցքոի անվտանգության հետ կապված դրույթներն ամրագրված են այդ կետերում։
«Իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ՌԴ-ն եւ խաղաղապահ զորակազմի ղեկավարը։ Որն է ՌԴ-ի գնահատականը եւ նրա պլանը ու ճանապարհային քարտեզը․ սրանք հարցեր են, որոնք մենք սպասում ենք ՌԴ-ից։ Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել անվտանգությունը, ապա հենց ինքը պետք է քննարկում կազմակերպի՝ լրացուցիչ զորախումբ ուղարկելու կամ ՄԱԿ մանդատ շնորհելու հարց բարձրացնի», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում