
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր կառավարության նիստում նախագիծ ներկայացրեց, որով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ Քրեական օրենսգրքում։
Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը: Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում