Խաղաղապահների զորակազմի հասցեին քննադատությունն անընդունելի է. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղում ռուս խաղաղապահների զորակազմի հասցեին քննադատությունն անընդունելի է։ Այս մասին այսօր ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

«Ես ցանկանում եմ հիշեցնել, թե ով է այն փակել, ով է արգելակել նրա աշխատանքը։ Դա Ռուսաստանը չէր, դրա ներկա վիճակի մասին վերջերս հստակ արտահայտվել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Սրան որեւէ բան չկա ավելացնելու։ Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահ զորակազմի հասցեին արվող քննադատությանը ներկա իրավիճակում, ապա ես դա անընդունելի եմ համարում։ Մենք բազմիցս ասել ենք, որ ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն բան իրավիճակը կարգավորելու համար։ Ոչ մի հրապարակային հարձակում գործին չի օգնի։ Ավելի վատ իրավիճակներ էլ են եղել, աշխատում ենք, որպեսզի իրավիճակը բարելավվի»։




Լրահոս