Ինչ եղանակ կլինի ամանորյա տոներին. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն արդեն երկար ժամանակ գտնվում է հզոր անտիցիկլոնի ազդեցության տակ, որը կպահպանվի մինչեւ հունվարի 5-ը ներառյալ։ Բոլոր մարզերում կդիտվի անամպ երկինք, տեղումների չեն սպասվում։ Այս մասին այսօր հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

«Առաջիկա հինգ օրերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի եւ Երեւանի, կբարձրանա 5-6 աստիճանով։ Արարատյան դաշտում եւ Երեւանում գիշերը կլինի -3-ից -6, ցերեկը՝ մինչեւ +6։ Առանձին շրջաններում սպասվում է մառախուղ»,- հավելեց նա։




Լրահոս