Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-3-ի լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է մառախուղ։
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 1-2-ը կբարձրանա 3-5 աստիճանով` բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին` ցածրադիր գոտում մառախուղ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.00C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -17.40C (2013 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -1.60C