Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու և հետիոտնի անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Զ. Սարկավագի – Է. Հասրաթյան և Զ. Սարկավագի – Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկներում:

Վերոգրյալով պայմանավորված՝ նշված խաչմերուկներում երթևեկության կազմակերպումը կկարգավորվի լուսացույցներով:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։




Լրահոս