Որտեղ է դիմավորելու Ամանորը դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի հետ։

-Ծովիկո, ի՞նչ են ձեզ համար ամանորյա տոները:

-Ամեն ինչ, ես սիրում եմ Ամանորն իր բոլոր ավանդույթներով:

-Բլինչի՞կ, խոզի ազդր, թե՞ տաք երկրում հանգիստ. ո՞րը կնախընտրեիք:

-Կնախընտրեի հանգիստ տաք երկրում ընտանիքիս հետ, բայց ես ունեմ ընդամենը երկու ազատ օր` դեկտեմբերի 31-ը, և ամսի 1-ը:

Մասնագիտության բերումով հանգիստ շատ քիչ է լինում, իսկ այդ երկու օրը վայելելու եմ իմ ընտանիքի հետ, իմ տանը, հայկական բոլոր ավանդույթներով:

-Ինչպե՞ս կամփոփեք 2022թ., ինչպիսի՞ տարի էր այն Ձեզ համար:

-2022թ, իսկապես խառնաշփոթ տարի էր, բայց ինձ մոտ և՛ գործնական, և՛ անձնական կյանքում ամեն բան բարեհաջող է եղել:

-Ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցաք այս տարի:

-Ձեռքբերումն այն էր, որ ես հիմնեցի իմ կոսմետոլոգիական կենտրոնը, գերծանրաբեռնված պայմաններում, իսկ մեծ կորուստ էր իմ վարպետի` Վահե Շահվերդյանի մահը, որը ցնցեց մեզ բոլորիս:

-Հավատո՞ւմ եք Ձմեռ պապիկի գոյությանը:

-Այո, Ձմեռ պապ կա, և ես շատ հաճախ եմ դիմում իրեն, և ինձ համար նա հենց Աստվածն է, և երբ տեսնում է, որ դու քեզ լավ ես պահել, կատարում է քո երազանքները:

-Իսկ այս տարի ի՞նչ եք խնդել Ձմեռ պապիկից:

-Ուզում եմ, որ Ձմեռ պապիկը մեզ պարգևի խաղաղություն, ոչ մի պատերազմ այլևս չեմ ուզում, թող բոլոր գերիները տուն վերադառնան, ոչ մի զինվորի այլևս չկորցնենք, դա շատ ցավոտ է ինձ համար:

-Իսկ ո՞րն էր Ձեզ համար տարվա սենսացիան:

-Չեմ կարող ասել, թե որն էր տարվա սենսացիան ինձ համար, բայց կուզեմ, որ 2023 թվականը լինի անակնկալներով և բարությամբ լի տարի: Առաջինը ուզում եմ շնորհավորել իմ ազգին, ցանկանալ նրանց խաղաղություն, երջանկություն, հույս և հավատ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Լիդա Եղիազարյան




Լրահոս