
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել են երկու
ընկերությունների՝ «Յունիվերսալ էքսպորտ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի
(Կոտայքի մարզ, գ. Բջնի) և անհատ ձեռնարկատեր Սոս Ղարախանյանին պատկանող մսամթերքի
արտադրամասի (Տավուշի մարզ, գ. Կողբ), արտադրական գործունեության կասեցումները:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի և Տավուշի մարզային կենտրոնների տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս երկու արտադրամասերում շտկվել
են նախկինում հայտնաբերված խախտումները: