ՍՊԱ Է ՄԱՀԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցեցին, որ 19:00-ի սահմաններում դժբախտ պատահար է տեղի ունեցել Որոտան գյուղի մոտ: Զինվորական ԲԷՄՊ մեքենա է շուռ եկել, ինչի հետեւանքով ծնունդով գորիսեցի ավագ լեյտենանտը մահացել է: Մեր տեղեկություններով` մեքենան զորավարժությունների է եղել այդ տարածքում եւ շրջվել է ժողովրդին «Թասի պավարոդներ» անվամբ առավել ծանոթ վայրում, որը հայտնի է իր դժվարանցանելիությամբ: Երիտասարդ սպային ճանաչողները նրան բնութագրում էին որպես խելացի եւ կրթված մարդու:




Լրահոս