Արցախի առողջապահության նախարարությունը Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին համակարգը աշխատելու է ուժգնացված ռեժիմով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին համակարգը աշխատելու է ուժգնացված ռեժիմով:

ԱՀ առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանի հրամանով նախարարության ենթակա բոլոր բժշկական հաստատությունների ղեկավարներին հանաձնարարվել է ուժգնացնել հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ։

Գործելու է «Թեժ գիծ» ծառայությունը՝ 30 03 կարճ համարով, որը անվճար է բնակչության զանգերին պատասխանելու համար:




Լրահոս