Ինչպես դիմավորել 2023 թվականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հրաժեշտ ենք տալու 2022 թվականին եւ պետք է իմանալ մի քանի խորհուրդներ, որոնք պարտավոր եք անել մինչեւ կեսգիշեր։

Նախապատրաստվելիս անպայման պետք է հաշվի առնել տարվա խորհրդանիշը։ Այս տարի այն փափլիկ Սեւ ջրային նապաստակն է կամ կատուն։ Հետեւաբար՝ տարվա գույներն են՝

սեւը

մոխրագույնը

երկնագույնը

վարդագույնը

սպիտակը

Ցանկալի է Ամանորի գիշերը լինել կրել հագուստ երանգներից որևէ մեկով։

2023-ի հովանավորը սիրում է ընտանիքը: Նա սիրում է խաղաղություն և հանգստություն, ընկերական և ռոմանտիկ հարաբերություններ: Բնակարանը պետք է զարդարել մեղմ գույներով` մուգ կապույտի, կանաչի պաստելային երանգներ, ոսկեգույն, կակաոյի գույն։ Ճագարը հաստատ կգնահատի ձեր ջանքերը եւ կհովանավորի ողջ 2023 թվականը։

Ինչպես արդեն նշել էինք, Ճագարը սիրում է ընտանեկան օջախի հարմարավետությունը, այդ պատճառով 2023-ը դիմավորեք նեղ ընտանեկան շրջապատում։

Ճագարը բուսական ուտելիքներ է սիրում, հետեւաբար տոնական սեղանին պարտադիր պետք է լինեն

կանաչեղեն

թարմ մրգեր

թեթեւ բանջարեղենային աղանդերներ

Տարին խոստանում է բավականին կայուն լինել։  Ո՛չ Կատուն, ո՛չ Ճագարը չեն սիրում կտրուկ շարժումներ։ Իսկ ամուսնության համար ժամանակը բավականին բարենպաստ է։ Տարվա տերը կգնահատի ընտանիքը:

Այս տարի պետք է փորձեք լուծել բնակարանային խնդիրը. հիմա ճիշտ ժամանակն է։ Նոր տարի աշխատեք մուտք գործել առանց պարտքերի, վարկերի, եւ որ ամենակարեւորն է` առանց նախկին հին վեճերի. հաշտվեք ձեր մտերիմների, ընկերներ-ծանոթների հետ։




Լրահոս