
ArmLur.am-ը պատմում է, թե ամանորյա սեղանի ինչ ուտեստներ դուր կգան ջրային նապաստակին, և ինչ չի կարելի պատրաստել:
Քանի որ 2023 թվականը Նապաստակի տարի է, նշանակում է, որ սեղանին նապաստակի մսից պատրաստված ուտեստներ չպետք է լինեն։ Սև Նապաստակին գոհացնելու համար սեղանին ավելի շատ թարմ աղցաններ և գազարով ուտեստներ դրեք։ Իրականում նապաստակը չի սիրում իր կերակուրը կիսել ոչ մեկի, այդ թվում՝ հյուրերի հետ։ Ուստի պետք չէ ամանորյա սեղանը կանաչ մարգագետնի վերածել։
Տարվա տերը նախընտրում է պարզությունն ու բնականությունը, ուստի եկեք վճռական «ոչ» ասենք չափազանց վառ գույներին, պլաստիկին և ավելորդ դեկորին: Բնական երանգների սպիտակեղեն կամ բամբակյա սփռոց, պարզ սպասք, մոմեր առանց դեկորի, սպիտակ գործվածք և թղթե անձեռոցիկներ: