ՆՈՐՄԱԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ թուրքական մամուլը հեղեղված էր նյութերով, ըստ որոնց` Մեծամորի ատոմակայանը վնասվել է Վանի երկրաշարժից: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ դրանք հերյուրանքներ են, որ Հայաստանը դնեն էներգետիկ լարվածության մեջ: «Մեծամորի ատոմակայանը կառուցված է 9 բալանոց երկրաշարժի գոտու համար, ի դեպ, նախկին ԽՍՀՄ-ի երկրներից միակն է` կառուցված նման բալային գոտու համար»,-ասաց նախարարը: Նա հիշեցրեց, թե վերջերս Հայաստան եկած ՕՍԱԴ առաքելությունն ինչ խիստ ստուգումներ է իրականացրել, «եւ անվտանգության մակարդակը ոչ միայն մեր երկրի նախագահի, կառավարության խիստ հսկողության տակ է, այլեւ միջազգային բոլոր կառույցների»:




Լրահոս