ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակից են դառնալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը:

«Ռուսաստանի Դաշնությունից դուրս Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը»,- ասվում է զեկույցում։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ռուս-բելառուսական անցած զորավարժությունները ռազմավարական զսպման միջոցառումներ են։ Նա նաև հավելել է, որ 2023 թվականին կազմակերպությունը նախատեսում է մի շարք զորավարժություններ անցկացնել Բելառուսի տարածքում, և դրանք «կարող են դիտարկվել նաև որպես ռազմավարական զսպման միջոց»։




Լրահոս