Ամանորի գիշերն Արցախում հրդեհի վերաբերյալ 4 կանչ է գրանցվել. ևս մեկ հաղորդում կեղծ է եղել. այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Հունվարի 1-ին ժամը 03։58-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Կնունյանցների 13ա հասցեում բնակելի տան տանիքից ծուխ է ելնում և անհրաժեշտ է հրշեջ փրկարարների օգնությունը։
Անմիջապես կանչի վայր մեկնած հրշեջ փրկարարները ձեռքի և տեխնիկական միջոցներով իրականացրել են շիջման աշխատանքներ և կրակը չի տարածվել ամբողջ բնակարանում։
Մասնակի այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող առանձնատան խոհանոցի և ննջասենյակի առաստաղը։
Դեկտեմբերի 31-ին ժամը 22։16-ին, ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել` Ստեփանակերտ քաղաքի Կոմիտաս փողոցում բռնկված հրդեհի մասին։
Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները աղբանոցում բռնկված հրդեհը լիամարել են ժամը 23։08-ին և կանխել կրակի տարածումը հարակից ենթատարածքներում։
Հրդեհի վերաբերյալ ևս մեկ ահազանգ ստացվել է 22։42-ին` Հեքիմյան փողոցի 7/147 հասցեում։ Ծառայության հրշեջ փրկարար մասի 2-րդ` հերթապահ պահակախմբի անձնակազմը կրակը մարել է ժամը 23։06-ին։
Այրվել է 4×4մ աղբ և չոր խոտատարածք։
Աղբանոցում և չոր ենթատարածքում բռնկված հրդեհի վերաբերյալ հաղորդումներից մեկը գրանցվել է ժամը 23։09-ին` Թումանյան փողոցում։ Աղբարկղերում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 23։24-ին։ Այրվել է մոտ
Հրդեհների վերաբերյալ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։