Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը նոր թիմ ունի:
35-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Գրեմիոյի» հետ։ Այս մասին հայտնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2024 դեկտեմբեր։
Սուարեսի վերջին ակումբը եղել է ուրուգվայական «Նասիոնալը»։