ՇԱՀԵՑ ԳՐԱԶԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համատեղ աշխատանքի 4,5 տարիների ընթացքում պատգամավորները ոչ միայն անգիր են արել իրենց գործընկերների սովորությունները, այլեւ կարող են գրեթե անսխալ կանխագուշակել, թե ինչ հայտարարություններ են հնչելու: Մասնավորապես, եթե հանրապետականներն ու ԲՀԿ-ի երիտ թեւը, նաեւ ավելի ավագ Ռուբեն Գեւորգյանը հանգիստ չեն տալիս Իլհամ Ալիեւին, Ադրբեջանին ու Թուրքիային, ապա որոշ դաշնակցական կին պատգամավորները կենտրոնացած են դպրոցի, հանրակրթության եւ մայրաքաղաքի դիմագիծը պահպանելու հարցերի վրա: Երեկ անգամ մի պատգամավոր հրապարակավ «գրազ եկավ», թե ինչ է լինելու հայտարարությունների ժամին եւ ակնհայտորեն այն շահեց: Ի դեպ, ԲՀԿ-ականների մի մասն էլ նախընտրում է արծարծել անասնապահությանը, ոչխարաբուծությանը, գորգագործությանն առնչվող որոշ խիստ առանձնահատուկ հարցեր: Իսկ օրինակ ՕԵԿ-ականների «հիմնական մեխը» Աղետի գոտու բնակիչների խնդիրներն են: «Ժառանգության» թեմատիկան ավելի լայն է` կախված այն բանից, թե տվյալ պահին որ սոցիալական խմբերն են հալածվում ՀՀ իշխանությունների կողմից:




Լրահոս