Այսօր` հունվարի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 29֊ամյա Կարեն Ղ-ն իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 55-ամյա Մարինե Ս․-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։
Մահվան ելքով վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։