Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ փաստական որևէ հիմք չունեն Ուկրիանայի կողմից հնչող մեղադրանքներն այն մասին, թե Իրանը Ռուսաստանին օգնում է Ուկրաինայի դեմ պատերազմում: Այս մասին իրանական լրատվամիջոցներն են գրում:
«Իրանը ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մաս չէ, ու այդ մասով Իրանի հասցեին հնչող մեղադրանքները հիմնավոր չեն: Ավելին՝ այդ մեղադրանքները չեն օգնելու լուծել ռուս-ուկրաինական համակարտությունը»,- ասել է Քանանին ու հորդորել պաշտոնական Կիևին՝ դադարեցնելկ «անհիմն ու սուտահոդ» տեղեկություններ տարածելը:
Նշենք, որ Իրանի հասցեին Ուկրաինան մեղադրանքներ է հնչում այն մասին, որ իրանական կողմը ռուսական բանակին իր իսկ արտադրության անօդաչու թռչող սարքերով է զինում:
«Իրանական ԱԹՍ-ներով ռուսական բանակը թիրախավորում է անգամ բնակելի շենքերն ու տները»,- գրում են ուկրաինական լրատվամիջոցները:
Նշենք, որ 2022-ի նոյեմբերին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, այուամենայնիվ, նշել էր, որ պաշտոնական Թեհրանը ռուսական կողմին ԱԹՍ-ներ մատակարարել է, պարզապես՝ մինչև ռուս-ուկարինական հակամարտության մեկնարկը:
Սևակ Վարդումյան