ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում հունվարի 1-ից բարձրացել է նվազագույն աշխատավարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի  1-ից ուժի մեջ է մտել նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: Այս փոփոխություններով հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կկազմի 75 հազար դրամ: Նշենք՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ էր: Նվազագույն աշխատավարձի չափի բարձրացումը հանգեցնելու է մասնավոր և պետական ոլորտի աշխատողների միջինում 30 տոկոսի աշխատավարձերի բարձրացմանը, հայտնում է Արմենպրեսսը:

Մասնավորապես, միայն պետական համակարգում բարձրանալու է աշխատողների շուրջ 28.5 տոկոսի, իսկ մասնավոր հատվածում շուրջ 31.5 տոկոսի աշխատավարձը: Այսինքն՝ նրանք, որոնք ստանում են աշխատավարձ 68 հազարից մինչև 75 հազարի չափով, ապա իրենց մոտ աշխատավարձի չափը բարձրանում է:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս