Ի տարբերություն Հայաստանի՝ Արցախում այսօր հետամանաօրյա եռուզեռ չէ, խանութները կամ հասարակական նշանակության այլ վայրերն աշխատանքը չեն վերսկսել. իրացնելու կամ վաճառելու գրեթե ոչինչ չկա հայկական երկրորդ հանրապետությունում:
Այսօր՝ 2023-ի հունվարի 3-ին, 23-րդ օրն է, ինչ Արցախը ոչ միայն Հայաստանին, այլ նաև Արցախին կապող տրանսպորտային միակ հանգույցը՝ Լաչինի միջանցքը, փակ է:
Բոլորիս սպասումները, թե գոնե Ամանորի նախաշեմին ճանապարհը կբացվի կամ գոնե Ամանորի հրաշք տեղի կունենա, օդում կախված մնացին: Արցախի «Ազգային ժողովի» պատգամավոր Դավիթ Գալստյանն ասում է, որ տպավորություն կա, թե Մայր Հայաստանն անգամ այս պահին Արցախի կողքին չէ, ու Արցախը մենակ է մնացել: Իսկ եթե արցախցին մենակ մնա, շարունակում է մեր զրուցակիցը, Ադրբեջանը կարող է պաշարել ու հայաթափել Արցախը:
Պատգամավորի հետ զրույցի մանրամասները՝ հեռախոսազրույցում:
Սևակ Վարդումյան