«Երևանի Աղասի Խանջյանի անվան հ 53 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ դասվարի (17 դասաժամ) ուսուցչի թափուր տեղ:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
– դիմում (ձև 1), մեկ լուսանկար 3 × 4 չափի,
– բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
– անձը հաստատող փաստաթուղթ (ձև 5),
– «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
– ինքնակենսագրություն,
– այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ–ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
– ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
– հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր՝ առկայության դեպքում,
– որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև
փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2023թ․ հունվարի 4-ից հունվարի 18-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա հունվարի 20-ին՝ ժամը 14:00-ին, «Երևանի Աղասի Խանջյանի անվան հ 53 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում,
հասցե՝ Տիգրան Մեծի 26ա:
Տեղեկությունների համար զանգահարել ՝(010) 58-24-14