Նոր փոփոխություն. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների համար. ինչ է սպասվում նրանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության մարմիններում կներդրվի ծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով կհաշվարկվի հավելավճար: Իսկ հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:

Խոսքը ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողների մասին է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունքներով հաշվարկվել է հավելավճար, կվճարվի 3 տարի ժամկետով: Իսկ հավելավճարի վճարումը շարունակվելու համար՝ ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում:

Ընդ, որում երկրորդ անգամ նոր ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողները, կազատվեն զբաղեցրած պաշտոնից և կթողնվեն կադրերի տրամադրության տակ մինչև 2 ամիս ժամկետով:

Ս.Հ.




Լրահոս