Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հունվարի 21-ից սկսում է թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի միջև շաբաթական չորս չվերթ կիրականացվի:
Երևանից Մոսկվա թռիչքները կիրականացվեն երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին։ Հակառակ ուղղությամբ թռիչքներ կիրականացնեն երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։
Fly Arna-ն թռիչքներ է իրականացնում նաև Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան, Շարմ էլ Շեյխ, Հուրգադա, Սոչի և Թբիլիսի: