Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով հազարավոր մարդիկ զրկվել են լիարժեք սնվելու իրավունքից. Արցախի ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Twitter-ի իր միկրոբլոգում անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանը, գրել է, որ Արցախի շրջափակման պատճառով հազարավոր մարդիկ զրկվել են լիարժեք սնվելու իրավունքից։

«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով հազարավոր մարդիկ, որոնք տարբեր հաստատություններում հատուկ սնունդ են ստանում (մանկապարտեզներ, հիվանդանոցներ, հոգեբուժական կենտրոններ, մանկատներ, ծերերի տներ և այլն), զրկվել են լիարժեք սնվելու իրավունքից»,- ասվում է գրառման մեջ։




Լրահոս